Փարիզի Աստվածամոր տաճարն իր դռները կբացի դեկտեմբերի 7-ին |shantnews.am|

shantnews.am: Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։

Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։
Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Էմանուել Մակրոնը։

Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը, այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։

1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով