panorama.am: Այսօր փաստաբանները ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց։
«Գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում»,-ակցիայից մանրամասներ է երկայացրել փաստաբան Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ Ազգային Ժողովում Աննա Վարդապետյանը հայտարարել է՝ տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից:
Հիշեցնենք, որ մի խումբ փաստաբաններ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հատուկ նվեր են փոխանցելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ գլխավոր դատախազությունում:
Նշվում էր, որ նվերը կապված է գլխավոր դատախազի կողմից փաստաբանների ծեծի նկատմամբ դրսևորած անտարբերության հետ: Հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվել: