Փաստաբանը հայտնում է՝ մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից՝ երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ:

«Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», – նշել է Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել էր, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով