Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: