Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Նիկոլ Փաշինյանը Ժապարովին տեղեկացրել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ առաջնորդների խորհրդի նիստին։
Նշվում է, որ ղեկավարները պայմանավորվել են պահպանել կայուն կապերը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։