«Դիմադրություն» շարժման անդամները ակցիա են իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել: Վերջինս պատմեց նաև, որ ոստիկաններից մեկը հրել է իրեն, երբ փորձում էր չթողնել, որ նրանք մի երիտասարդի քաշքշեին: Ոստիկանները չմեկնաբանեցին տեղի ունեցածը։
Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ ժամանեց Շտապօգնությունը, որի աշխատակիցը հայտնեց, որ կնոջ թևը հավանաբար դուրս է ընկել․ պետք է ռենտգեն հետազոտություն իրականացնեն։