Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։

«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ են, որոնք տուժել են այս ցավալի արարքից», – գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ։ Զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը 200-ից ավել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով