Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: Պատգամավորն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։ Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»,-նշել է Հակոբյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։

«Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»,-ասել է պատգամավորը:

Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Первая ссылка в card-body: /hy/news/patmamshakowt-ayin-howshardzan-hamarvogh-shenk-n-azatvets-ink-nakam-shinowt-yownnerits/DOMElement Object ( [schemaTypeInfo] => [tagName] => a [className] => [id] => [firstElementChild] => (object value omitted) [lastElementChild] => (object value omitted) [childElementCount] => 1 [previousElementSibling] => (object value omitted) [nextElementSibling] => (object value omitted) [nodeName] => a [nodeValue] => Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից [nodeType] => 1 [parentNode] => (object value omitted) [parentElement] => (object value omitted) [childNodes] => (object value omitted) [firstChild] => (object value omitted) [lastChild] => (object value omitted) [previousSibling] => (object value omitted) [nextSibling] => (object value omitted) [attributes] => (object value omitted) [isConnected] => 1 [ownerDocument] => (object value omitted) [namespaceURI] => [prefix] => [localName] => a [baseURI] => [textContent] => Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից ) Первая ссылка: /hy/news/patmamshakowt-ayin-howshardzan-hamarvogh-shenk-n-azatvets-ink-nakam-shinowt-yownnerits/