news.am: Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, արաբերենով Գազայի հատվածի հյուսիսային մասի բնակիչներին տեղեկացրել է, որ ժամը 10.00-ից մինչեւ 16.00-ն նրանք պետք է տեղափոխվեն Գազայի հարավային մաս՝ օգտագործելով տարհանման միջանցքները, տեղեկացրել է Times of Israel-ը։
«Եթե դուք մտածում եք ձեր եւ ձեր մերձավորների մասին, մեկնեք հարավ՝ հրահանգներին համապատասխան։ Վստահ եղեք, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները հոգացել են իրենց մասին եւ թաքնվում են տարածաշրջանում հարվածներից»,- նշված է իսրայելական բանակի հաղորդագրությունում։
Իսրայելի Պաշտպանության բանակը Միավորված Ազգերի Կազմակերպությանը տեղեկացրել է, որ Գազայի հյուսիսի (Վադի) պաղեստինցի ժողովուրդն ամբողջությամբ պետք է տեղափոխվի հատվածի հարավային մաս։
Հաղորդագրությունում նշվել է, որ ՑԱԽԱԼ-ը, գուցե, ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման իրականացրած մեկշաբաթյա օդային ռմբակոծություններից հետո պատրաստվում է սկսել ցամաքային ներխուժում։