Տրամվայով երթևեկություն, ազգային մարզադաշտ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել կառուցվելիք ակադեմիական քաղաքի տարածքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այն վայրից, որտեղ, իր խոսքով, լինելու է Ակադեմիական քաղաքը։

Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայաստանյան բուհերի մասին, ասել էր, որ կառավարությունը կողմնորոշվել է՝ ակադեմիական քաղաքը կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակում ու նորացվող բուհերը կտեղափոխվեն այնտեղ։ Փաշինյանի խոսքով եթե նման որոշումներ չկայացվեն, պետությունը կկանգնի աղետի առաջ։

Փաշինյանը տեսանյութում հայտնում է, որ Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի ու Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող տարածքում է։

Նա նշում է նաև, որ մտածում են՝ ակադեմիական քաղաքի երեք հատվածը իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը․ «Կարծում եմ՝ էստեղ շատ կարևոր մշակութային շերտ կա, որ նախկինում եղել է Երևանում և հիմա չունենք»։

Վարչապետը նաև ընդգծում է, որ եթե մասնագետները հաստատեն, ապա այս տարածքում կլինի նաև ֆուտբոլի ազգային մարզադաշտը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով