Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի ունենային ռուսական հարթակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ չնայած նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման համար։
«Դուք լսեցիք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի] խոսքերը, մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել»։