Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան։

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր պատիվ է ուներ հյուրընկալելու Տոյվո Կլաարին Եղեգնաձորում գտնվող EUMA կենտրոնակայանում։ Նա տեղեկացրել է առաքելության վերջին գործողությունների մասին։ Այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել՝ ուղղված մեր համագործակցության հետագա խորացմանը»,- ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով