«Տնտեսական պատերազմը» չի խանգարի ԵԱՏՄ ամրապնդմանը․ Պեսկով

Մոսկվայի և Մինսկի դեմ սկսված «տնտեսական պատերազմը» չի խանգարի ԵԱՏՄ զարգացմանն ու ամրապնդմանը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԵԱՏՄ-ն շատ ու շատ զարգացած ինտեգրացիա է, շարունակվում է դրա զարգացումը։ Դժվարություններ կան, որոնք կապված են տնտեսական պատերազմի հետ, որը սկսվել է ԵԱՏՄ նվազագույնը երկու անդամների դեմ, դրանք են Ռուսաստանն ու Բելառուսը, սակայն դա չի կարող և չի խանգարելու այս ձևաչափի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը», – ասել է Պեսկովը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով