Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով |aysor.am|

aysor.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ», – լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խաչատրյանն անիմաստ է համարում իր մասնակցությունն այդ հանձնաժողովում:

«Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները», – նշեց ԳՇ պետի նախկին տեղակալը:

Նրա գնահատմամբ՝  հանձնաժողովում հավաքվածները մասնագետներ չեն:

«Այդ հանձնաժողովում հավաքված են զինվորական գործից անտեղյակ մարդիկ: Մարդիկ պետք է բանից տեղյակ լինեն, որ իմանաս՝ ինչի մասին ես խոսում», – ասաց Խաչատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով