Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին

Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:

Փոխվարչապետի գրասենյակի հաղորդմամբ, որ Տիգրան Խաչատրյանին ներկայացրել են ինչպես արդեն իսկ կատարված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

«Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով