Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ

Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 32 կողմ, 5 դեմ։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։

Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել էր միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով