Տեղ գյուղի հատվածում ո՛չ մեր կողմը, ո՛չ ադրբեջանական կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան. Մելիքսեթ Պողոսյան |news.am|

news.am: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է. Ես էն մարդն եմ, որ իմ երեխան պատերազմի դաշտում զոհվել է, ես չեմ եկել թաղմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Վազգեն Սարգսյանը կոլեգիայի նիստում ասում էր՝ Մելոն կա՝ հաղթում ենք, Մելոն չկա՝ պարտվում ենք: Ես էդ հրամանատարն եմ»,-ասաց նա:

Հարցին, բա էդ դեպքում գործող իշխանության կողքին ի՞նչ գործ ունեք, նա պատասխանեց. «Ես իմ պետության, իմ ժողովրդի, իմ սահմանի կողքին են: Խի՞ եք պառակտում ժողովրդին: Ես ոչ մեկի կողմից չեմ: Ես գնացել եմ մարզպետի պաշտոնի, հրամանատարները հավաքվել ասել են՝ եթե դու ես գնում, ամեն մեկս 200 հոգի վերցնում ենք գանք Սյունիքը փրկենք: Նռնաձորից մինչեւ Խոզնավար 300 կմ նոր սահման, նոր ինժեներական աշխատանք ես եմ կատարել: Սեւ լիճը բանակի խնդիրն է, ես հարավային մասի հարցն էի լուծում»:

Նա ընդգծեց, որ Տեղ գյուղի այդ հատվածը, որտեղ ադրբեջանցիները մի քանի կմ հետ են գնացել, սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում. «Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»:

Ինչ վերաբերում է աշխարհազորին, նա նշեց. «Աշխարհազորը Տեղից մինչեւ Խոզնավար 26 մարտական դիրք է պահում: Զինված ուժերի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈՒ-ն իր խնդիրը կարողանանք կատարել: Ազգը պետք է բանակ դառնա: Մեր քանակը քիչ է, իրենցը շատ: 1990-ականներին էլ է այդպես եղել, բայց կարողացել ենք միասնական մեր հարցերը լուծել:

Բարձը մենակ քնելու մասին չէ, մտածելու համար է: Ես էլ կարող եմ հանգիստ գալ Երեւանում ապրել, ոչ մի բանի չխառնվեմ, բայց իմ տեսակը չի կարող հանգիստ մնալ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով