Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։

«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը։

Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերեց շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել է 75 միլիոն դրամի պարտք, սակայն այս տարի կարողացել է մարել պարտքերը և վաստակել 75 միլիոն դրամ։

«Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու և՛ մետրոպոլիտենի, և՛ ավտոբուսի, և՛ տրոլեյբուսի դեպքում»,-եզրափակեց Ավինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով