Տարեվերջին Հայաստանում տնտեսական աճը ԿԲ–ի կանխատեսումից բարձր կլինի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Տնտեսական աճը 2023 թ. տարեվերջին Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսումից բարձր կլինի։ Լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Տնտեսական աճի կանխատեսումները 2023 թ. տարեվերջին շատ ավելի բարձր են, քան մենք ակնկալում էինք. տնտեսական աճը կկազմի 8.3 տոկոս»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք` կառավարությունն ակնկալում է այս տարի 7% տնտեսական աճ ապահովել։ Իսկ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սեպտեմբերյան կանխատեսման` տնտեսական աճը կկազմի 7.2 տոկոս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով