armeniasputnik.am: Հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:
«Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։
Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հայտարարել Մերձավոր Արևելքում։