civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Լավրովը նաև խոսել է ռուս-ադրբեջանական մեգանախագծերի մասին։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջևապրանքաշրջանառությունը «հասնում է ռեկորդային մակարդակի»․ «Ինչպես դուք քննարկել եք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մշակման փուլում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային, ինչ-որ տեղ նույնիսկ գլոբալ բնույթ։ Այս նախագծերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մեր և ձեր գործընկերներից շատերը»,- ասել է նա։
Լավրովը անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Շատ միջազգային գործընկերներ, այդ թվում ՝ այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի առաջխաղացմանը նպաստելու հարցում։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը, և պայմաններ են կստեղծեն, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց պետությունների»:
Ադրբեջանի ղեկավարը հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023-ը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ «Համենայնդեպս, այդպիսի հույս ունենք»։
Շարունակությունը՝ civilnet.am-ում