Տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար․ Էրդողանն՝ Ալիևին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգը:

«Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին»։

«Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով