Տավուշի մարզպետարանը հերքում է Կիրանցում հացի, մթերքի խնդիր լինելու մասին լուրերը

«Ազատությունը» 13։30-ի սահմաններում հայտնել էր, որ Կիրանցի խանութներում մատակարարումների խնդիր կա, հաց բերող մեքենային նույնպես չեն թույլատրել գյուղ մտնել:

Տավուշի մարզպետարանից հերքել էին այս լուրերը․ «Համացանցում տարածվող  լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը»։

Նշենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր՝ Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Գյուղ տանող ճանապարհն այսօր էլ շարունակում է փակ մնալ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով