Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական նշանակության օբյեկտներ․ ՆԳՆ փրկարար ծառայություն

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքների մասին։

Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։

Լոռու մարզպետի որոշմամբ մասնակի գործողության մեջ է դրվել արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանը, մասնավորապես՝ 7-րդ հավելվածով հաստատված «Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում ՀՀ Լոռու մարզի գործելու պլանը»։ 

Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74. մասնավորապես՝ 223 մարդ՝ Լոռու մարզում և 41՝ Տավուշի մարզում:
Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով