Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |tert.am|

tert.am: Հինգշաբթի՝ փետրվարի 23-ին, Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Ուզբեկստանի ու Ղազախստանի որոշ շրջաններում։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրղաբա գյուղից 66 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 10,8 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 20 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով