Տաթև Վիրաբյանն ազատ արձակվեց

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատ է արձակնվել։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Տաթեւ Վիրաբյանը տան ճանապարհին է, այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը:

«Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք»,- գրում է Բաբայանը։ 

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նա կալանավորվել է երկու ամսով սեպեմբերի 24-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով