Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը․ Դարչիաշվիլի |1lurer.am|

1lurer.am: Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։

«Մենք բազմիցս ապացուցել ենք, և ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանը և համակեցությանը։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- հայտարարել է Դարչիաշվիլին՝ Ադրբեջանի ԱԳ նապարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պաշտոնյան նշել է, որ Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով