«Վրացական երազանքը» որպես վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին

Վրաստանում իշխող կուսակցությունը պաշտոնապես ներկայացրել է Իրակլի Կոբախիձեին՝ որպես վարչապետի թեկնածու։

Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 29-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու և «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին. այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Կոբախիձեն։

Վրաստանի նոր վարչապետը կներկայացնի կառավարության նոր կազմը, որից հետո՝ հաջորդ շաբաթ, խորհրդարանը կհաստատի նոր վարչապետին և կառավարության կազմը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով