Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության դեպարտամենտի ղեկավար Մերաբ Գափրինդաշվիլին՝ վկայակոչելով գերատեսչության հաշվետվությունը:

Նա նշել է, որ սառցադաշտի փլուզումից հետո ջրերի հոսքը շարժվել է կիրճի հունով, իսկ բարձր ջերմաստիճանը և առատ տեղումներն արագացրել են դրա ընթացքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղետի հետևանքով զոհվել է 18 մարդ, 16 մարդ անհետ կորել է, հանգստավայրից տարհանվել է 210 մարդ։

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել երկու հոդվածով, սակայն նշվում է, որ հետաքննության ընթացքում հոդվածները կարող են փոխվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով