Վրաստանում վերականգնել են թեթև մարդատարների երթևեկությունը ՀՀ տանող ճանապարհին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրաստանում վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին։

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
 
«Ձնամաքրման աշխատանքների արդյունքում Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 90-ից մինչև 112 կմ հատվածում (Հայաստանի հետ սահմանին-խմբ.) վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային մեքենաների համար ճանապարհի այդ հատվածի երթևեկությունը շարունակում է փակ մնալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով