Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով