Վրաստանի վարչապետն «աբսուրդ» է համարում իր հրաժարականի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, դա լրիվ աբսուրդ է», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ նախօրեին Ուկրաինան և Մոդովան ստացան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ ոչ:

«Ընդհակառակը, մեր հանձնառությունն է մինչև վերջ իրականացնել մեր թիմի ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ես վարչապետ եմ դարձել անցած տարվա փետրվարին, դրանից հետո մեր թիմը արժանիորեն հաղթել է ընտրություններում, 8-րդ անգամն է հաղթել, և ես ժողովրդից հաստատված մանդատ եմ ստացել, որպեսզի ծառայեմ մարդկանց ու երկրին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով