Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի՝ պաշտոնանկության մասին խորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրած դիմումը։

Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ այսօր վճռել են, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Հիմնական օրենքը՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով առանց կառավարության թույլտվության։

Դատարանի որոշումից հետո երկշաբաթյա ժամկետում Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը պետք է քննի երկրի խորհրդարանը։

Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար Վրաստանի 150-հոգանոց խորհրդարանում պետք է առնվազն 100 քվե հավաքվի։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին երկրի իշխող կուսակցությունը խորհրդարանում նման քանակությամբ ձայներ չունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով