Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիների բողոքի ցույցը վերսկսվել է: 

Բողոքի ցույցի մասնակիցները արդեն 26 օր է հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, փակել են ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է։

Ցուցարարների պահանջն է՝ ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին և նշանակել նոր ընտրություններ։

Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով