Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վետոն հաղթահարելու նիստը կգումարի մայիսի 27-ին |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն հաղթահարելու համար խորհրդարանի նիստը գումարվելու է մայիսի 27-ին։

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին վիճահարույց օրենքը վետոյի է ենթարկել մայիսի 18-ին։

Նշենք նաև, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը, եթե օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարվի։ Վրաստանի վարչապետը չի բացահայտել ներկայացուցչի ինքնությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով