Վրաստանի արտաքին գործերի նախարարը լքել է պաշտոնը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին լքել է պաշտոնը. այն կզբաղեցնի կառավարության վարչակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։

Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տեղեկացնում է sputnik-georgia-ն։

«Փոխվարչապետն ու արտգործնախարարը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դավիդին կատարած աշխատանքի համար: Նա հսկայական փորձ ունի, 30 տարի ծառայում է մեր երկրին, արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնակցել է գրեթե բոլոր կարևոր որոշումներին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով