Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումը՝ այնտեղ քվեարկությունն անօրինական անվանելով։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը և Վրաստանի օկուպացված շրջաններում (Աբխազիա և Հարավային Օսիա) ընտրատեղամասերի անօրինական բացումը, որի նպատակն է տեղական բնակչությանը զանգվածաբար ներգրավել դրանցում», – ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Ինչպես նշում է նախարարությունը, այդ տարածքներում ընտրությունների անցկացումը Ռուսաստանի Դաշնության կողմից «քայլ է ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով