Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքn ընդունելուց՝ չնայած այլ երկրների ներկայացուցիչների քննադատությանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։

«Թափանցիկության մասին» օրենքը ծառայում է եվրաինտեգրման խնդրին, եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, մեզ հետ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ, խաղաղությունն ու եվրաինտեգրումը կմնան անցյալում»,- ասել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին: Նա նշել էր, որ  օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով