Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին:

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,- գրել է ՀՀ կառավարության ղեկավարը: 

Լիբանանի խորհրդարանն ընտրության երկրորդ փուլում 99 ձայնով պաշտպանել է բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի թեկնածությունը նախագահի պաշտոնում: 2022 թվականից Լիբանանը նախագահ չունի, և շատերը հույս ունեն, որ այս հաղթանակով երկիրը դուրս կգա փակուղուց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով