Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարության մասին վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեի հարցազրույցի շրջանակում:

Իր խոսքում, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարվային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևրությունը և աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին: «Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։»,- ասել է Կոլոմինան:

Այն հարցին, թե ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում, Խավիեր Կոլոմինան նշեց. 
«Աջակցում ենք կարգավորման գործընթացին, և դրա մասին ասել ենք հենց սկզբից: Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով