Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնեց Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը:

Գաբրիելյանը չհստակեցրեց՝ խոսքն ինչ քրեական գործի մասին է, ու արդյոք մեղադրանք առաջադրվել է Բալասանյանին։

Նա ասաց, որ նախաքննության գաղտնիությունն է պատճառը, ու նաև այս պահին նպատակահարմար չեն գտնում գործի մանրամասները հրապարակել։

Միևնույն ժամանակ, սակայն, դատախազության ներկայացուցիչը տեղեկացրեց՝ քրեական գործեր կան նաև այլ պաշտոնյաների առնչությամբ: Գերատեսչությունից, սակայն, դեռ անուններ չեն նշում։

Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվեց այս տարվա հունվարին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով