Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը |armenpress.am|

armenpress.am: Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Վիեննա մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցով, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հանդիպումը և հայտարարությունները մամուլի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով