Վերջին զանգի օրը Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաներից 33-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 13․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից 33-ի ղեկին եղել են անչափահասներ, չորս անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով