Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ |1lurer.am|

1lurer.am: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին։

Դյուժարիկը տեղեկացրել է նաև, որ Գուտերեշը կայցելի Բաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով