Վերին Լարսը փակ է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար |hy.armradio.am|

hy.armradio.am: Ծանր բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է վատ եղանակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչությանը:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի հոկտեմբերի 18-ի ժամը 23.50-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է Վլադիկավկազ քաղաք — Լարս բնակավայր հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմավիրական ճանապարհը, որն անցնում է Ներքին Լարս գյուղով և Վերին Լարս անցակետով, միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով