Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին: Պետբյուջեից 137 միլիոն դրամ է հատկացվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից․
«400 տարի անց վերջապես բացվում են եկեղեցու իրական որմնանկարները: Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին։ Պետբյուջեից 137 միլիոն դրամ է հատկացվել:
Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր:
Հայ մասնագետներին օգնում են արտերկրի գործընկերները», – այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։