Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքով ՆԳՆ-ում հաղորդում չի ներկայացվել

Համացանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։

«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացվել, սակայն իրենք տեսանյութն այս պահին ուսումնասիրում են։

Դեպքը նոր է թե ոչ, իսկապես Վեդիում է թե ոչ՝ դեռեւս պարզ չէ, հավելյալ տեղեկության դեպքում կհայտնեն։

Գլխավոր դատախազությունից եւս տեղեկացրին, որ տեսանյութն ուսումնասիրում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով