Վարչապետը ՀԲ և ՄՖԿ ղեկավարության հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքի և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նա, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Վարչապետը շեշտել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական բնագավառում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով