news.am: Վարչապետը ԱԺ-ում շատ հանգամանալից անդրադարձել է այն բոլոր հարցերին, որոնք կապված են սահմանազատման ու սահմանագծման հետ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դա ամենեւին իմ տիրույթի խնդիր չէ եւ ես աշխատում եմ չմեկնաբանել այն հարցերը, որոնք իմ մասնագիտական տիրույթում չեն:
Որպես քաղաքական թիմի անդամ, ես ամբողջությամբ կրում եմ կառավարության վարած քաղաքականության պատասխանատվությունը: Դա առավել քան ակնհայտ է:
Ես, ինչպես նաեւ դուք եւ այս երկրի ցանկացած քաղաքացի կրում է ցանկացած որոշման հետեւանքները»,-ասաց նա: