Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ |factor.am|

factor.am: Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թ․ ծնված մի աղջկա նկատմամբ․ այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նրա տեղեկացմամբ՝ կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ փոխանցեց, որ անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություն, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ)։

Նա նաև հայտնեց, որ ձերբակալված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով